ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 8-ին, ժամը 00:32-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 1/2 հասցեում գտնվող Honda ավտոսպասարկման կենտրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ BMW մակնիշի 34 CS 944 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ռ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոկանգառին, Honda ավտոսպասարկման կենտրոնի գովազդային վահանակին և բռնկվել:

Ինչպես տեղեկացանք  նախարարության պաշտոնական էջից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ. ավտոմեքենայի գազի բալոնը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 30մ հեռավորության վրա: