Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ 4-րդ նախագահի երդմնակալության օրը, բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ Արմեն Սարգսյանի:
Գասպարին իր ցուցապաստառով նստել էր Դեմիրճյան 26 շենքի դիմաց, Արմեն Սարգսյանի տան հարևանությամբ:
Ակտիվիստի խոսքով՝ ոստիկանները խոչընդոտել են իր ակցիա իրականացնելուն՝ փորձելով վերցնել ցուցապաստառը.
«Պաստառս ուզում էին ձեռքիցս վերցնել, տեղաշարժվելս էին խոչընդոտում: Այս գորշ մթնոլորտում չեն ցանկանում տեսնել, որ նույնիսկ մեկ հոգի իրենց հետ համամիտ չէ: Իրենց անհրաժեշտ է ոչ մի հակադիր ձայնի գոյությունը, ուզում են միայն հիացմունք տեսնել:
Արմեն Սարգսյանն իրենից ոչինչ է ներկայացնում, ինքը Սերժ Սարգսյանի նշանակած չինովնիկն է և շարունակվելու են ակցիաները, անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կլինի վարչապե՞տ, թե՞ քողարկված վարչապետ»,- ասաց նա:
Տեսանյութը՝ A1plus.am-ի: