«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկվանից արդեն Սերժ Սարգսյանը համալրել է գործազուրկների շարքը՝ դառնալով 225 հազարերորդ մարդը, որը գործազուրկի կարգավիճակ ունի ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ: Մինչեւ վարչապետի պաշտոնում առաջադրվելը՝ ապրիլի 17-ը, նա կհանգստանա:

 

Այս ընթացքում նախագահն ավելի շատ ժամանակ կանցկացնի կուսակցությունում: Չորեքշաբթի՝ ժամը 20։00-ին, նախատեսված է հրավիրել գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ, հավանաբար, կքննարկվի նաեւ կառավարության, վարչապետի հրաժարականի հարցը: Սակայն մինչեւ վարչապետի թեկնածու առաջադրելը ՀՀԿ-ն եւս մեկ նիստ կգումարի՝ նախ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի: Թեեւ վարչապետի թեկնածուի շուրջ ինտրիգը բացահայտվել է, սակայն այլ մանր-մունր հարցեր կան, որոնց քննարկմանը ՀՀԿ-ում անհամբեր սպասում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում