Արդեն 40 րոպեից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը: Նրանք բողոքում են կապի և տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր տուգանքների են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի են բարձում։

Նրանք նշում են, որ նախկինում եւս ծավալից ավելի բեռ են բարձել, սակայն խնդիր չի առաջացել, եւ պահանջում են վերադառնալ նախկին «կարգին»։

 

yerkirmedia.am