«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ձեռքերը վեր պարզած մտան Հանրային ռադիոյի շենք: Նրանք բարձրացան վերեւի հարկ, կոտրեցին դռներից մեկը:

«Որեւէ մեկը որեւէ բանի ձեռք չտա: Որեւէ մեկի հասցեին, որեւէ ոստիկանի հասցեին թթու խոսք չլսեմ»,-հ այտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներողություն խնդրելով ոստիկաններից, որոնց անհարմարություն են պատճառում:

 

Մանրամասներին հետևեք ուղիղ միացմամբ

Լուսանկարները՝ news.am-ի: