Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները նախատեսում են անցկացնել ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր, որտեղ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը:

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող նստացույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչ այդ տեղի կունենա հանրահավաք, ապա 16.30-ից կմեկնարկի ավտոերթ:

 

Նստացույցին կարող եք հետևել ուղիղ միացմամբ:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»