Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ ԱԺ պատգամավորները պետք է ընտրեն երկրի վարչապետին, որի պաշտոնի թեկնածության համար ներկայացված է ընդամենը մեկ թեկնածու՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Ինչպես առավոտյան հայտնել էր լրագրողներին՝ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը,  ով դիմելով Սերժ Սարգսյանին ու խորհրդարանական մեծամասնությանն՝ ասաց.

 

«Ժամանակին ասում էիք՝ պետք է գաղջ մթնոլորտը ցրել: Ցրեցի՞ք:

Ասում էիք, որ անվստահության պատերը քանդել է պետք: Քանդվա՞ծ են այդ անվստահության պատերը: Այդ անվստահության պատերը այ հենց հիմա էս շենքի դիմաց դրված են: Որևէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես այս դահլիճից դուրս Հայաստան գոյություն չունի: Ո՛չ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի: Ելքը միայն էս դահլիճում չէ, ելքը նաև դրսում է: Եթե դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու հարցին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Բա էսքան տարի իշխանության մեջ էիք, բա փոխանցեիք: Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»:

Տեսանյութը՝ 1in.am