Այս պահին բողոքի երթ է անցկացվում նաև Գյումրիում: Այստեղի ուսումնական հաստատությունների ուսանողներ դասադուլ են հայտարարել: Գյումրիի ակադեմիական վարժարանի՝ երթ իրականացնող ուսանողներն ու դպրոցականները դուրս են եկել փողոց և հանդես են գալիս դասադուլի կոչերով: Ոստիկանական ուժերը փակել են վարժարանի դուռը և թույլ չեն տալիս ելումուտ անել:

Բողոքի ակցիա են իրականացնում նաև Գյումրիի ճարտարագիտական համալսարանի ուսանողները:

 

Ցուցարար երիտասարդները «միացեք» վանկարկումներով հորդորում են միանալ բողոքին և համալրել իրենց շարքերը: