Գյումրիում արդեն երկրորդ օրն է իրենց բողոքի ձայնն են բարձացնում մանրածախ առևտրով զբաղվողները: Եթե սեպտեմբերի 30-ին «Շրջանառվող հարկի մասին» նոր օրենքի դեմ իրենց բողոքն էին բարձրացրել միայն Գյումրու Շահումյան փողոցի առևտրականները, ապա հոկտեմբերի 1-ին նրանց էին միացել Գյումրու «Ոսկու շուկայի» անհատ ձեռներեցները, մանրածախ և սննդի առևտրով զբաղվողները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' վերջինները շարունակում են փակ պահել իրենց կրպակները: Ըստ բողոքի ներկայացած անձանց' հիմնական դժգոհությունը կապված է բոլոր ապրանքների հայտարարագրման և դրանց ձեռք բերման փաստաթղթերի առկայության մասին դրույթների հետ:

 

ՀՀ Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքն ուղղված չէ ՓՄՁ-ներին: Դրա նպատակն է կրճատել ստվերը խոշոր տնտեսվարողների մոտ:

 

Արմենուհի Մխոյան