Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը 2018թ. ապրիլի 14-ին միացավ աշխարհի 76 երկրներում անցկացվող Համաշխարհային 15-րդ «Համընդհանուր թելադրությանը»։ Թելադրությունը գրում էին աշխարհի 6 մայրցամաքներում, նույնիսկ տիեզերքում, ընդհանուր առմամբ՝ 227 325 մարդ։
Միաժամանակյա համընթերցման էր դրված հայտնի գրող Յ.Գ. Շամիլևնայի տեքստը որպես թելադրություն։ Իսկ սիրված երգչուհի Աննա Խաչատրյանին շատ կարևոր առաքելություն էր վերապահված՝ տեքստի արտիստիկ և առոգանությամբ ընթերցումը։
Մասնաճյուղի ուսանողներն ու հյուրերը մեծ խանդավառությամբ դիմավորեցին երգչուհուն և ամբողջ պատասխանատվությամբ լծվեցին ռուսաց լեզվից իրենց գիտելիքների ցուցադրմանը։
Հուսով ենք, որ հայ երիտասարդների գիտելիքներն ու գրագիտության բարձր մակարդակը կզարմացնի միջոցառման կազմակերպիչներին։