Լոնդոնը պարտավորվում Է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիտեր Ուիլսոնը՝ կազմակերպության Գործադիր խորհրդի՝ Սոլսբերիի միջադեպին նվիրված արտահերթ նիստում:
«Ապրիլի 13-ին ՌԴ-ն Մեծ Բրիտանիային հարցերի ցուցակ Է հանձնել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն,- ասել Է նա:- Մենք կպատասխանենք այնքան արագ, որքան դա հնարավոր Է, Կոնվենցիայով սահմանված 10 օրվա ընթացքում»: