«Աշխատանքից դուրս եմ եկել ու եկել եմ այստեղ: Ես չեմ կարող մահակներով դուրս գալ իմ ժողովրդի, իմ տատիկների, քույրերի, եղբայրների դեմ: Կոչ եմ անում մյուս ոստիկաններին ևս միանալ ժողովրդին»,- այսօր հավաքի ժամանակ ասաց ոստիկանության արդեն նախկին ծառայող Գարիկ Թովմասյանը:
Նա նշեց, որ ինքն աշխատանքի վայրում ոչ ոքի չի զգուշացրել այդ մասին:
Արդեն նախկին ոստիկանը միացավ ժողովրդին: Վերջինս իր վկայականը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ որոշում է կայացրել միանալ ժողովրդական շարժմանը և աշխատանքից դուրս գալու դիմում է գրել:
«Ժողովուրդ ջան, մեզ է միացել ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը»,- հայտարարեց Փաշինյանը: