ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես նրա անձնական մոտեցումներն են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կարեն Կարապետյանի գրասենյակը:
«Հարգելի բարեկամներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր եւ էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ 1in.am կայքին տված հարցազրույցի հետ:
Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են եւ որեւէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը մասնավորապես հայտարարել էր, թե ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: