ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումներ է կատարել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, համապատասխան կարգադրություններով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Կարինե Ավետիսյանը:
Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ է նշանակվել Նարե Դանիելյանը, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ՝ Հովակիմ Հովակիմյանը: