Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։
ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Ավագյանը։