Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդոյք իշխանությունների ցուցաբերած բարի կամքի դրսևորոմը չէ, այն որ նա կարողացել է թավշյա հեղափոխություն իրականացնել։

Հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց, որ այն, ինչ ունի Հայաստանի քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ։ 

 

«Ինչ է՝ մենք պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ չեք թալանել»,-ասաց  Փաշինյանը։ 

Կարինե Աճեմյանն այնուհետև հետաքրքվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է վերցնել և տանել վարչապետի պաշոնի ծանր բեռը և արդյոք համոզված է, որ իր ստեղծած քարոզչամեքենան իրեն չի զրոյացնի։

Հարցին ի պատասխան էլ Փաշինյանը նկատեց, որևէ բան հստակ չի հայտարարում, քանի դեռ վստահ չէ։