Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը կայցելի Հայաստան: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է քաղաքապետ Սինանյանը:

Զարեհ Սինանյանը չէր սպասում Հայաստանում իրադարձությունների նման զարգացման:

 

«Ինչպես բոլորը ես եւս չէի սպասում Հայաստանում դեպքերի նման զարգացման, լրիվ անակնկալ էր այս ամենը: Երեւի մենք հայ ժողովրդի հոգեվիճակը լավ չէինք գնահատել, չէինք հասկանում, որ ոչ միայն բաժակը լցվել էր համբերության, արդեն մարդիկ պատրաստ էին պայքարելու իրենց իրավունքների համար եւ մի կայծ էր պետք, մի կազմակերպիչ էր պետք, առաջնորդ էր պետք, որ ոտքի կկանգենցներ եւ նմանը գտնվեց Նիկոլ Փաշինյանի կերպարով»,- հավելեց նա: