Երեկ երեկոյան, «Փաստի» աղբյուրների հավաստմամբ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԱԱԾ ընդունելությունների տանը (Մոնումենտ, Բաբայան փողոց) հրաժեշտի ֆուրշետ է կազմակերպել ԱԱԾ կենտրոնական ապարատի աշխատակիցների համար:
Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, շնորհակալագրեր և նվերներ է հանձնել որոշ պաշտոնյաների և հայտարարել, որ հրաժեշտ է տալիս պաշտոնին:
Կուտոյանի հրաժարականի մասին առայժմ պաշտոնապես չեն հայտարարում:
Աղբյուրը՝ Past.am