![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/241366.png&w=300&h=200&mt=1620325121)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան երկօրյա այցի ավարտին ակցիա իրականացրեցին «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդական թևի ներկայացուցիչները: Այս մասին գրում է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջը` կից ներկայացնելով տեսանյութ:
«Նրանք Զվարթնոց օդանավակայանում ՌԴ ԱԳ նախարարին հրաժեշտ տվեցին ծափողջյուններով` ծածանելով ՌԴ դրոշները:
Սա ընդգծված դրական ժեստ է մեր ռազմավարական դաշնակցի գլխավոր դիվանագետի հանդեպ»,- ասված է գրառման մեջ: