Վեց օտարերկրացիներ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել Հայաստանի տարածք:
Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Այլ մանրամասները հաջորդիվ»,-նշեց Հովհաննիսյանը: