ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, ասվում է ՌԴ կառավարության կայքում, փոխանցում է ТАСС-ը:
«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութահումանիտար հարաբերությունների հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության ամրապնդումը բխում են Հայաստանի և Ռուսաստանի շահերից», - նշել է Մեդվեդևը շնորհավորական ուղերձում: