«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Փաշինյան

Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։

Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։
Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե հնարավոր մասնակցության և թե կառուցողական քննադատության միջոցով։


Բարի երթ»: