«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կարծիքով, ԱԺ արտահերթ ընտրությունները բնականոն հունով են ընթանում:
Կուսակցության անդամները ուժեղ հենարան են տեսնում ժողովրդի մեջ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ շատ ակտիվ քննարկումներ են ընթանում, մարդիկ հետաքրքրված են իրենց ծրագրով: «Ժողովրդին հետաքրքում է մեր տրամադրվածությունը, կյանքի նկատմամբ պատկերացումները, ինչպես նաև ոլորտների»,- ընդգծեց Ավետիսյանը: Նրա խոսքով` իրենք քարոզարշավի առաջիկա օրերին լինելու են Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Պատգամավորի թեկնածուն ասաց, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ԱԺ անցնելու դեպքում, առաջարկել է միանալ իրենց նախաձեռնությանը` նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու գործընթացին: