«Սասնա Ծռեր» կուսակցությունը պաշտոնապես հիմնադրվեց: Հիմնադիր անդամները միաձայն կողմ քվեարկեցին կուսակցության ստեղծմանը:

Որոշվեց՝ կուսակցությունը կունենա ոչ թե մեկ ղեկավար, այլ կկառավարվի 7 հոգանոց քարտուղարության կողմից:

Քարտուղարության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Ալեք Ենիգոմշյանը, Արեգ Կյուրեղյանը, Ռուզան Եղնուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Վահագն Ավագյանը:

Իսկ քարտուղարության համակարգող ընտրվեց Վարուժան Ավետիսյանը: