Հայաստանում մեկնարկած թավշյա հեղափոխության հաղթանակի գործում, ի թիվս շատ-շատերի, զգալի ներդրում է ունեցել Սանկտ Պետերբուրգից նախկին պետական պաշտոնյա, ազգությամբ հայ Բորիս Ավագյանը:
«Նոր սերնդի քաղաքական գործիչները պատրաստակամ են տեր կանգնել իրենց պետությանն, ունեն իրենց հակաճգնաժամային ծրագիրը, և գիտեն՝ ինչպես պետք է պայքարել անօրինականության դեմ»,-rosbalt.ru-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ավագյանը:
Նշենք, որ Բորիս Ավագյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Росреестр» և «Росимуществе» ընկերություններում և հանդիսանում է «Նոր Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու նախագահը:
Ավագյանը պատրաստվում է մասնակցել Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Հավելենք նաև, որ Բորիս Ավագյանը 2016 թվականից բնակվում է Հայաստանում և մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունեցել իշխանությունների ապօրինությունների դեմ ծավալվող բոլոր հասարակական շարժումներին և բողոքի ակցիաներին, ինչի համար, ի դեպ, նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի կողմից արժանացել է զգուշացման:
Ավագյանին նախազգուշացրել են դադարեցնել ակտիվ հասարակական գործունեությունը՝ սպառնալով ձերբակալել և կալանավորել, ինչին, սակայն, հայազգի ակտիվիստը ականջալուր չի եղել: