Կառավարության մայիսի 24-ի նիստի օրակարգն, ի տարբերություն նախորդի, այսօր ավելի տարողունակ է. ընդգրկված է 18 հարց՝ նախորդ 13 -ի փոխարեն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին մինչ օրակարգային հարցերին անցնելը հայտարարեց, որ դիմել է ՀՀ նախագահին՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին աշխատանքից ազատելու և այլ աշխատանքի նշանակելու վերաբերյալ: 

 

«Մովսես Հակոբյանի հետ տեղի կունենա հանդիպում և վաղը նոր պետը կներկայացվի Զինված ուժերին,-ասաց Փաշինյանը: