ՀՀ բնապահպանության նախարարը խնդրել է վարչապետի հանձնարարականը՝ հանքարդյունաբերության ոլորտում ստուգումներ կազմակերպելու համար:
Խոսքը վերաբերում է 28 հանք շահագործող կազմակերպության: Հանձնարարականը տրվել է: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի բնապահպանության ոլորտի օրենսդրությանը և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Գործադիրի ղեկավարն այս հարցում խնդրեց բնապահպանական կազմակերպությունների, ակտիվիստների ակտիվ համագործակցությունը:
Վարչապետն ասաց նաև, որ ստուգումները պետք է անցկացնել թափանցիկ և այս հարցում կոմպորմիսներ չեն լինելու և արդեն հայտարարվել է, որ մի քանի միլիոն չվճարված հարկերը պետք է վերադարձնել բյուջե: