Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 102 մլն եվրո գումար վերադարձնելու մտադրության մասին, որը փոխանցվել էր Հունաստանին, Իռլանդիային և Սլովենիային գյուղատնտեսությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

«Այդ միջոցները կվերադարձվեն ԵՄ-ի բյուջե' ԵՄ-ի կանոններին չհետևելու կամ գյուղատնտեսական ծախսերը վերահսկելու ոչ պատշաճ գործընթացի պատճառով»,- նշում է ԵՀ-ի հայտարարությունում։

 

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը որոշել է վերադարձնել միջոցները՝ ԵՄ-ից մի շարք ապրանքների մուտքը Ռուսաստան արգելելու պատճառով։