Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ԶԻԼ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել եւ ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Գազելի մեջ եղել է 20 ուղեւոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։