ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 31-ին տեղի է ունեցել «Կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովումը ՀՀ զինված ուժերում. նոր մարտահրավերներ» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ կին զինծառայողներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներ, կին ազատամարտիկներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ ՊՆ համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների ծրագրի կատարմանը, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի իրականացրած աշխատանքներին:
Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և Հիմնադրամի 2018թ. համագործակցության ծրագիրը: