Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքելու պատճառ չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է լքել ՀՀԿ խմբակցությունը, պատասխանեց. «Բայց ինչի՞ համար պետք է լքեմ խմբակցությունը»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ, Համբարձումյանը պատասխանեց. «Բայց ի՞նչ կապ ունի՝ իշխանությո՞ւն է, թե՞ ոչ»:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին ավելի վաղ հայտարարել են պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, ինչի հետևանքով ՀՀԿ-ն զրկվել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունից: