Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը բացում է ընկերության առանց ծխի IQOS նորարարական ապրանքատեսակի առաջին մասնագիտացված վաճառասրահը Երևանում։ Հունիսի 10-ին տեղի ունեցած խանութի բացումը հաջորդ նշանակալի քայլն է երեք ամիս առաջ Հայաստանում IQOS վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո։ 80 քառակուսի մետր տարածքով IQOS խանութը տեղակայված է Դալմա Գարդեն Մոլում։
«Տասնամյակներ տևած հետազոտությունների, 4,5 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների և համաշխարհային համբավ վայելող հարյուրավոր գիտնականների շնորհիվ Ֆիլիպ Մորրիսը հաստատուն քայլեր է անում առանց ծխի ապագա կերտելու ճանապարհին։ Հայաստանը IQOS-ի վաճառքը պաշտոնապես մեկնարկած 39-րդ շուկան է աշխարհում։ Բրենդային խանութի բացումը մեր երկրում IQOS-ի վաճառքի ընդլայնման նշանակալի քայլ է։ Եվ սա առաջին անգամն է, երբ Երևանը կունենա մասնագիտացված առանց ծխի խանութ, ինչն արտացոլում է սպառողական պահանջարկն ու ավանդական սիգարետին այլընտրանք փնտրող ծխողների աճող թիվը։ Մենք հպարտ ենք, որ ամեն օր Հայաստանում մոտ 100 չափահաս ծխող քայլէ անում դեպի առանց ծխի ապագա», - նշել է Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Հայաստանի գլխավոր կառավարիչը։


IQOS-ի օգտագործումը, անկասկած, ավելի լավ այլընտրանք է սիգարետ ծխելուն։ IQOS օգտագործելիս թութունը չի այրվում, հետևաբար, արտադրվում է ծխախոտային գոլորշի, որում վնասակար քիմիական նյութերի մակարդակը 1 միլիգրամանոցսիգարետի ծխի համեմատ միջինում 90%-ով ավելի քիչ է։ Մեր չափահաս օգտվողները կգնահատեն այն փաստը, որ IQOS օգտագործելիս մոխիր չի առաջանում, ձեռքերի, մազերի ու հագուստի վրա ավելի քիչ հոտ է մնում, իսկ IQOS-ի գոլորշին ավելի շուտ է անհայտանում, քան սիգարետի ծուխը։
IQOS-ի հիմքում բարդ էլեկտրոնային համակարգ է, որը տաքացնում է հատուկ նախագծված ծխածոտի գլանակները մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը՝ առանց դրանք այրելու։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին կպչող տհաճ հոտի։