Ոչ թե այրում, այլ տաքացում, ոչ թե ծուխ, այլ գոլորշի: Դալմա Գարդեն մոլում գտնվող տաղավարում «Ֆիլիպ Մորրիսի» մասնագետները չափահաս ծխողներին ներկայացնում են ընկերության վերջին նորարարությունը:
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշյնլ» ընկերության Ուկրաինայի, Կովկասի և Մոլդովայի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսն առաջին անգամ այցելեց Հայաստան IQOS-ի վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո։
«Այքոսի վաճառքի մեկնարկը հայաստանյան շուկայում անհնարին կլիներ առանց մեր կազմակերպության կողմից կատարվող ու մոտ 12 տարի տևած գիտահետազոտական աշխատանքի»,-նշեց Միխալիս Ալեքսանդրակիսը։
IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ «Ֆիլիպ Մորրիսի» հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:
2008 թ.-ից ի վեր «Ֆիլիպ Մորրիսի» հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:
Միխալիս Ալեքսարդրակիսը խոսեց նաև Հայաստանում «Ֆիլիպ Մորրիսի» գիտահետազոտական կենտրոնի ստեղծման մասին. «Կարծում ենք, սա հրաշալի հնարավորություն է «Ֆիլիպ Մորրիսի» համար: Ներկայումս ձևավորում ենք Հայաստանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կառույցի ղեկավարող թիմը, համալսարանների հետ համատեղ էլ կապահովենք վերջինիս աշխատանքային պայմաններով»։
IQOS արտադրատեսակը ԱՄՆ շուկա ներմուծելու համար «Ֆիլիպ Մորրիսը» դիմել է Միացյալ նահանգների պարենային մթերքի և դեղորայքի վարչություն, որի փորձագիտական խորհուրդը հաստատել է՝ IQOS-ն առաջացնում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր, քան սովորական ծխախոտը:
Ինչպես հարցազրույցում նշեց Միխալիս Արեքսանդրակիսը, «դա ժամանակատար գործընթաց է, բայց մենք շարունակելու ենք աշխատել ԱՄՆ պարենային մթերքի և դեղորայքի վարչության հաստատումը ստանալու համար ոչ միայն ԱՄՆ-ում ապրանքի վաճառք իրականացնելու, նաև այլ ծխախոտային ապրանքներից վերջինս տարբերակելու ուղղությամբ»։
Եթե վարչությունը հաստատի «Ֆիլիպ Մորրիսի» դիմումը, IQOS-ը կդառնա թութունի պարունակությամբ առաջին ապրանքատեսակը, որն ունի ամերիկյան կառավարության՝ ծխելու համեմատ ավելի քիչ վնասակար լինելը փաստող մակնշում։
Նշենք, որ IQOS-ը հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ուկրաիանան, Ռուսաստանը, Ճապոնիան:
2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5 մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի: Մարտի 1-ից IQOS-ի հաղթարշավը հասավ նաև Հայաստան։
IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։
«Ֆիլիպ Մորրիսն» իրականացնում է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որ առանց ծխի իր ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ զգալիորեն նվազեցնում է ռիսկը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը:
Հետազոտության հիմնական արդյունքներն են՝
• IQOS-ի գոլորշին միջինում 90-95%- ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը, • Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։
• Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: Նշված ազդեցության նվազումը մոտեցել է հետազոտությունների ընթացքում ծխելը դադարեցրած մարդկանց մոտ գրանցված նվազման մակարդակներին։
• IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։
• Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:
Նման արդյունքները վստահություն են ներշնչում, որ PMI-ը համընթաց է շարժվում իր ծրագրին՝ ապացուցել, որ IQOS-ն ավելի քիչ վնասակար այլընտրանք է այն ծխողների համար, ովքեր կնախընտրեն անցնել այս արտադրանքին: