Վրաստանում ձերբակալվել է Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Առկա տեղեկությունների համաձայն՝ Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովի ձերբակալության պատճառը քաղաքացիների նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն է:
Գործի առթիվ ոստիկանությունում քննություն է իրականացվում: