Վրաստանում ձերբակալվել են Բանգլադեշի վեց քաղաքացի, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով հատել թուրք-վրացական սահմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բանգլադեշցիները փորձել են անցնել Թուրքիա Ախալցխայի սահմանային անցակետից:

 

Մեղադրյալները ձերբակալվել են սահմանապահ ոստիկանության կողմից: Նման հանցանքի համար նախատեսվում է պատիժ՝ 4-5 տարի ազատազրկմամբ: