Հունիսի 16-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մաշտոցի պողոտայում թալանել են բակում կայանված Mercedes մակնիշի 086 HH 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, մեքենան պատկանում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին, ով հանրության մեջ առավել հայտնի Շշի Մելո մականվամբ: Մեքենայի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում:

 

Ոստիկանություն դիմել է պատգամավորի օգնականը` Սևակ Ա.-ն: