Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Ալբերտ Վ.-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ինքը, որպես Ձմեռ պապ, այցելել է Հաղթանակ թաղամասի տներից մեկը, որտեղ Ձմեռ պապի դերն է խաղացել, իսկ հետո այնտեղ թողել է իր ձայնարկիչն ու բարձրախոսը՝ հետ տանելու նպատակով, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամեր անց նա գնացել է նշված տուն, որպեսզի իրերը վերցնի, սակայն նրան հայտնել են, որ իրերն իրենց մոտ չեն, և այդ մասին իրեն հայտնել է Անուշի տղա Արմանը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են Անուշի տղա Արմանի ինքնությունը, ով 19 տարեկան է և բնակվում է Հաղթանակ թաղամասում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ձմեռ պապի «ապրանքները» հայտնաբերելու ուղղությամբ։