ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին:
Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում ոգու արիություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: