«Եթե այն ամենը, ինչ ներկայացվեց, հիմնավորվի ինչ-որ փաստերով, բնականաբար, չի կարող մաքրել անունը: Անմեղության կանխավարկած կա և մենք պետք է սպասենք նախաքննությանը»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Մանվել Գրիգորյանը կկարողանա մաքրել իր անունը:

Նա, անդրադառնալով հարցին, թե նոր իշխանությունների օրոք հնարավո՞ր է «օֆշորի գործը» վերաբացվի, Պողոսյանը պատասխանեց.

 

«Ուրախ կլինեմ, որ վերաբացվի և դուք անձամբ տեսնեք՝ ինչ հայտարարություններ իմ կողմից եղել է ժամանակին, դա եղել է միայն ճշմարտություն»,- նշեց նա:

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում: