Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ
Գագիկ Ջհանգիրյանի հետ: Նա նախքան իմքայլականների հետ հանդիպումը լրագրողների հետ ունեցավ ճեպազրույց, որում ասաց, որ Սահմանադրության և Կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցության կողմից առաջադրվելու. «Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, բնականաբար ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ, բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես է հիմա հանդիպում իմքայլականների հետ, որոնք նրան մեղադրել են նախկինների հետ սերտ կապեր ունենալու հետ:

Նա ասաց, որ այդ որոշումը հիմա է կայացրել, քանի որ իր 65 տարեկանը արդեն լրացել է. « Ես ուրախ կլինեմ, որ այսօր ևեթ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս ինձ առաջադրի, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելու»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ տվել է իր համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադրվելու: