«Երեւի իշխանությունը Մանվել Գրիգորյանին դրել էր ԵԿՄ-ի նախագահ, որ պառակտվեր Երկրապահը», այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԵԿՄ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախկին անդամ, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը:
«Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի, չեմ ուզում, որ ժողովուրդն այսօր ուրիշ աչքով Երկրապահին նայի: Եկել ենք՝ մաքրման պրոցեսը սկսենք, որ բուֆետչիկներին, գյուղապետերին ու մյուսներին վարչության կազմից մաքրենք, իսկական կռվող հրամանատարները, ում ուսերին է եղել պատերազմը, այդ տղաներով համալրենք»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այդ պրոցեսը փորձեին նախկինում անել, տղաների «գլխին կսարքեին, մի բան կանեին»:
Դիտարկմանը, թե ԵԿՄ-ն զինաթափելու կոչեր են հնչում, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ Երկրապահը զինված չէ, որ զինաթափեն. «Երկրապահը հասարակական կառույց է, միշտ էլ եղել է բանակի կողքին:
Ռուստամ Գասպարյանը նշեց նաեւ, որ իր կարծիքով ճիշտ կլինի, որ ԵԿՄ-ն չունենա նախագահ, խորհուրդ ստեղծվի, որը կղեկավարի կառույցը: