Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո հաջորդ կանգառը Վայոց Ձորն է, մասնավորապես' Ամուլսարը, որտեղ մոտ երկու շաբաթ բազմաթիվ քաղաքացիներ փակ են պահում Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործման հետ կապված աշխատանքները։ Փաշինյանը Վայոց Ձորում նախատեսում է հանդիպումներ ունենալ ինչպես բողոքող ցուցարարների, այնպես էլ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։
Վարչապետ Փաշինյանին վայոցձորցիները դիմավորեցին մեծ շուքով, իսկ նա կոչ արեց թողնել էմոցիանալ դաշտը, որպեսզի իր այցելությունը ծառայի նպատակին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց եռակողմ հանդիպում ունենալ բնապահպանների, բնակիչների և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ։ Ամուլսարում նաև հակընդդեմ բողոքի ցույց է ընթանում։ Վարչապետը նախատեսում է նաև նրանց հետ հանդիպել։