Այս տարի` սեպտեմբերի 3-ին,«ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» ծրագրի շրջանակում Մոնակոյում առաջին անգամ կներկայացվեն ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակն ու հայկական գինիները: Բացի հատուկ հրավիրված հյուրերից, ներկա կլինեն 10-ից ավել միջազգային ճանաչում ունեցող սոմելիեներ, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններից հատուկ այս միջոցառման համար կժամանեն Նիս Կոտ դ'Ազուր Պրովանսի, Մարսելի, Մոնակոյի և այլ սոմելիեների միության նախագահներ:
 
Սա, թերևս, առաջին անգամ է, որ Մոնակոյում ներկայացվելու ե հայկական կոնյակն ու գինին ոչ միայն տարածաշրջանի հյուրերին, այլ նաև հատուկ ուշադրության է արժանանալու սոմելիեների, տարածաշրջանի գինեգործների, հյուրանոցների և ռեստորանների ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև ոգելից խմիչքների վաճառքով զբաղվող ընկերությունների, որոնց թվում կլինի Նիս Կոտ դ'Ազուր Պրովանսի սոմելիեների միության հայազգի սոմելիե Վարդուհի Թովմասյանը, ով հանդիսանում է նաև հայկական գինիների մատակարարը Ֆրանսիայում:
 
Այստեղ ուրախությամբ պետք է նշել այն փաստը, որ այս համտեսին ներկա կգտնվեն Guilheme Boyer –ը և Thierry Billard-ը ում պատկանում են Ֆրանսիայի լավագույն գինիների բացառիկ վաճառքի 90%-ը:
 
Միջոցառման նպատակը հայկական կոնյակի և գինու հանդեպ ճանաչողություն բարձրացնելը, գործարար կապեր ստեղծելը, փորձի փոխանակում կազմակերպելը, և ամենակարևորը՝ այդ տարածաշրջանում ներկայացված լինելն է:
 
Ուրախությամբ կարելի է նշել, որ մենք ունենք այդ որակի կոնյակ ու գինի և վսահ լինել, որ այն կբավարարի ամենախստապահանջ սոմելիեների քիմքին:
 
Միջոցառման հատուկ հյուրը կլինեն աշխարհի լավագույն սոմելիե ճանաչված ֆրանսիաբնակ Արմանդ Մելքոնյանը և այժմ Ֆրանսիայում արագ զարգացող և մեծ ճանաչում ձեռք բերող «Միշելինի 3 աստղ» ռեստորանի ֆրանսիահայ սոմելիե Հակոբ Եսայանը, ով իր կողմից կկազմակերպի նաև master class:
 
Հյուրերի ցանկը
 
Guilheme Boyer
 
Thierry Billard Chef sommelier Relais Des Moines ( 1 étoiles )
 
Chef sommelier restaurants Alain ducasse à la Celle en Provence
 
Chef sommelier Table de Creissier suisse ( 3 toiles )
 
Chef sommelier- Joël Robuchon
 
Meilleur Ouvrier de France -Christian Pechoutre
 
Meilleur sommelier de France- Gaëtan Bouvier
 
President of Association of Sommeliers of Marseille
 
President of Association of Sommeliers of Savoie
 
President of Association of Sommeliers of Monaco
 
Mr. A. Hedayat President of Association of Sommeliers of Nice Cote d’Azur Provence