«Այսօր այն իրավիճակը չէ, և որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի: Ինչպես և ես: Եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,-այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Վարդավառի օրը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ տեղի ունեցած միջադեպին, երբ փողոցում խաղացող երեխաները ջուր էին լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, վերջինս էլ իջել էր մեքենայից և վիճաբանել:

Ըստ մյուս կողմի' տեղի էր ունեցել նաև ծեծկռտուք: Ոստիկանապետի կարծիքով' նախկին ոստիկանապետը չի միջամտի գործին. «Չեմ կարծում, թե Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցին»,- ընդգծեց Օսիպյանը: