Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ և Սարգիս Վարդանյանների պաշտպան Սամվել Ջաղինյանի դիմումը: Ինչպես հայտնի է` պաշտպանն այսօր դիմել էր դատարան, որպեսզի տղաները կարողանան մասնակցել իրենց պապիկի` Նիկոլայ Գաբրիելյանի հուղարկավորությանը:
Այսպիսով, դատարանը որոշել է Սարգիս Վարդանյանին 2 օրով ազատ արձակել: Նա մեղադրվում է մահվան ելքով ավտովթարի պատճառ դառնալու մեջ:
Իսկ Սերժ Վարդանյանն ազատ կարձակվի 6 օրով: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշով: