ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպումներ՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումները քաղաքացիական հասարակության հետ քննարկելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը, դիտորդական առաքելություններ իրականացրած հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին:
Կուսակցությունների հետ քննարկումը կլինի հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին:
Հանդիպումները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Կառավարության նստավայրում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1):
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով' նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը:
Յուրաքանչյուր հանդիպման պետք է գրանցվել ոչ ուշ, քան դրանից 2 ժամ շուտ: