Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը' այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

 

Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների և ձևաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. սեպտեմբերի 4-ի հրամանագրով ձևավորվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Հանձնաժողովը պետք է մի քանի ամիսնեի ընթացքում կազմեր սհամանադրական բարեփոխումների հայեցակարգը։