Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, հուլիսի 19-20-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում, հուլիսի 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևան քաղաքում`
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: