Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15- 20մ/վրկ արագությամբ:

 

Օգոստոսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սպասվում քամի՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում օգոստոսի 7-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: