Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։